ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Համագործակցության հնարավորություններ
Հարություն Քուշկյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Սինգապուր Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ղեկավարած պատվիրակություն այցելել է Սինգապուրի Հանրապետություն՝ երկու երկրների միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության հաստատման նպատակով։
Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են կայացել Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի եւ առողջապահության ոլորտում առաջատար հիվանդանոցների ղեկավարների հետ։ Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները։
Խայ Բուն Վանը ներկայացրել է առողջապահության ֆինանսավորման, պետական հիվանդանոցների կառավարման, բժշկական ապահովագրության համակարգի մեխանիզմների, ինչպես նաեւ լիցենզավորման գործընթացի իրականացման փորձը Սինգապուրում։ Հարություն Քուշկյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան։ Սինգապուրի առողջապահության նախարարը՝ ընդունելով հրավերը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրի միջեւ համագործակցության զարգացմանը։
Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի գործադիր տնօրեն Բենջամին Օնգի հետ հանդիպման ժամանակ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչն այսուհետեւ իրավական դաշտ կստեղծի երկու երկրների առողջապահական հաստատությունների միջեւ բժշկագիտության տարբեր ոլորտների մասնագետների փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաեւ համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտագործնական սեմինարների, համաժողովների իրականացման առումով։
Բենջամին Օնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում սրտային վիրաբուժության ծառայության զարգացմանը։ Կազմակերպվել են այցեր Սինգապուրի առաջատար մասնավոր հիվանդանոցներ, ինչպիսիք են՝ «ParkwayHealth» հիվանդանոցային ցանցի Mount Elizabeth կլինիկան եւ Սինգապուրի լավագույն հիվանդանոցային ցանցի «Raffles Hospital» գլխամասային բազմապրոֆիլ հիվանդանոցը։
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ղեկավարած պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրում հիվանդանոցների կառավարման, բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմներին, ինչպես նաեւ բժշկագիտության արդի մոտեցումներին, միջուկային բժշկությանը։ Սինգապուրի «Raffles Hospital»-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ Լու Չուն Յոնգի, բժշկական տնօրեն Վալտեր Թանի, գլխավոր մենեջեր Լորենս Լիմի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վերջիններս ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու այդ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ զարգացման հեռանկարները։
25.02.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







